Վիճակագրություն

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործում է տվյալների բազա՝ ըստ նախադպրոցական հաստատությունների, դպրոցների, քոլեջների և բուհերի:

Այն ստեղծվել է՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Տվյալների բազայում կարելի է գտնել ինչպես ամփոփ տվյալներ, այնպես էլ ինքնուրույն ձևավորել նախընտրելի տվյալներ կրթության բոլոր ոլորտների վերաբերյալ։ Առկա են նաև վերլուծական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել դինամիկ շտեմարաններ տարբեր համադրությունների միջոցով։

Նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթական հաստատությունների տվյալների բազա