Տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովում
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները.
1․ հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքներ և ծառայություններ
2․ բյուջե
3․ գրավոր հարցումների ձևեր և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները
4․ հաստիքացուցակներ, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները
5․ աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը
6․ շրջակա միջավայրի վրա ներգործությունը
7․ հասարակական միջոցառումների ծրագրերը
8․ քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը
9․ աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները)
10․ տնօրինվող տեղեկությունների ցանկը և և դրանց տնօրինման կարգը
11․ ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը
12․ սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները
13․ սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները