Նախարարի տեղակալներ

Դանիել Արարատի Դանիելյան

մայիսի 01, 2026
Դանիել Դանիելյան

Ծնվել է 1975 թվականի փետրվարի 10-ին ք. Երևանում

Կրթություն

1990-1994 թթ․ - Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երգչախմբային դիրիժորության բաժին
1994-1998 թթ. - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, խմբավար
1998 թ. - ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

2023 թվականի օգոստոսի 24-ին նշանակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
2020-2023 թթ. - Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիե քաղաքի քաղաքապետի տեղակալ
2020-2023 թթ. - Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մետրոպոլիայի Ռոնի դեպարտամենտի տարածքային առաքելության նախագահ
2020-2023 թթ. - քաղաքապետերի տարածքային համաժողովի՝ Ռոն-Ամոն տարածքային զբաղվածության հանձնաժողովի նախագահ
2014-2020 թթ. - Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մետրոպոլիայի Ժիվոր քաղաքի Հանրային ժողովրդական համալսարանի տնօրեն
2000–2019 թթ․ - Լիոնի Օպերետային թատրոնի արտիստ
2001-2023 թթ. - Ժենաս քաղաքի «Մելոդիա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար
1995 -1999 թթ. - Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախմբի խմբավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի խմբավար

Մանկավարժական գործունեություն

2001-2023 թթ. - դասավանդել է Լիոնի մետրոպոլիայի Ժիվոր քաղաքի կոնսերվատորիայում՝ վոկալ անսամբլների դիրիժորություն
2011-2022 թթ. - դասավանդել է Լիոնի մետրոպոլիայի Սենթ-Ֆուա-Լե-Լիոն քաղաքի կոնսերվատորիայում՝ վոկալ անսամբլների դիրիժորություն
2022-2023 թթ- դասավանդել է Լիոնի մետրոպոլիայի Վո-Ան-Վլեն քաղաքի արվեստների դպրոցում՝ վոկալ անսամբլների դիրիժորություն

Այլ տվյալներ

Տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին
Ունի 2 դուստր